Ունիվերսիադա. Ծանրորդ Աղասի Աղասյանը գրավեց 6-րդ տեղը

Ունիվերսիադա. Ծանրորդ Աղասի Աղասյանը գրավեց 6-րդ տեղը

PanARMENIAN.Net - Ամառային Ունիվերսիադայում այսօր ելույթ ունեցան նաև մինչև 85 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնում էր 2011 թվականի համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Աղասի Աղասյանը, որն այն ժամանակ հանդես էր գալիս մինչև 77 կգ քաշային կարգում:

Պոկում վարժությունում Աղասյանն օգտագործեց իր առաջին մոտեցումը և բարձրացրեց 150 կգ: Հրումում ևս ծանրորդն օգտագործեց մեկ մոտեցում և գլխավերևում պահեց 190 կգ: Երկարամրտի արդյունքում Աղասյանը 340 կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը:

Ունիվերսիադայի չեմպիոն դարձավ Ապտի Աուխադովը (Ռուսաստան), որը ցույց տվեց 372 կգ արդյունք:

Ավելի վաղ հայ ծանրորդներից Սմբատ Մարգարյանը (56 կգ) զբաղեցրել էր 8-րդ տեղը: Վաղը ելույթ կունենա Հայաստանի վերջին ներկայացուցիչը` Վարդան Դավթյանը (94 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---