2013թ. հունվարից մինչև հուլիս ֆուտբոլի ակումբները տրանսֆերների վրա ծախսել են 929 մլն դոլար

2013թ. հունվարից մինչև հուլիս ֆուտբոլի ակումբները տրանսֆերների վրա ծախսել են 929 մլն դոլար

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ ներկայացուցիչ Կիմբերլի Մորիսը, որը զբաղվում է տրանսֆերային շուկայի դիտարկումով, հայտնել է, որ 2013թ. առաջին կեսին գրանցված գործարքների միայն 12 տոկոսն է ձևակերպված կոմերցիոն հիմքի վրա:

Ընդամենը 2013թ. հունվարից մինչև հուլիս ֆուտբոլի ակումբները տրանսֆերների վրա ծախսել են 929 մլն դոլար: Դա 40 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն շրջանում, հայտնում է АP-ն:

«Հետաքրքիր է թվում այն, որ գրեթե 1 մլրդ դոլարը բաժին է ընկնում գործարքների 12 տոկոսին, իսկ 88 տոկոսը իրականացվել է անհտույց: Մենք հետաքրքրական երևույթ ենք նկատել Ուրուգվայի, Բրազիլիայի ու Արգենտինայի միջև: Նրանց խաղացողներն անվճար անցնում են մի ակումբից մյուսը, հետո ձևակերպում են հակառակ վարձակալություն և գումարը մնում է Ուրուգվայի այսպես կոչված հարկային ոլորտում»,-ասել է Մորիսը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---