Պակիստանը «պատրաստ է օգնել Բաքվին» ղարաբաղյան կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Պակիստանը ընդունում է Ադրբեջանի «ճիշտ եւ արդար» դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եւ պատրաստ է ամեն ձեւի օգնություն տրամադրել հարցի կարգավորման համար: Այդ մասին փետրվարի 23-ին ԱՀ Միլի Մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտնել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Մուհամեդ Խավիզը: Դիվանագետը իր երկրի ղեկավարության անունից շնորհավորել է Օ. Ասադովին խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել է ամենայն հաջողություն գործնեության մեջ: Խորհրդարանի ղեկավարը հայտարարել է, որ երկու երկրների երկստեք այցելությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերություններում նոր փուլ են բացել: Նա ընդգծել է երկու երկրների ներկայացուցիչների միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ընդլայնման, եւ դրա համար երկկողմանի այցլեւթյունների կարեւորությունը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---