Սթիվեն Մաննը ղարաբաղյան հակամարտության մասին. «Դեռեւս ուշ չէ»

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Ռամբույեի բանակցությունները չափազանց կարեւոր են: Մեզ անհրաժեշտ է առաջ ընթանալ Ղարաբաղյան համաձայնագիր կնքելու ուղղությամբ: Եվ 2006 թվականը շատ կարեւոր տարի է այդ առումով»,-հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահ Սթիվեն Մաննը, հաղորդում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը: Նրա խոսքերով, ընդհանուր առմամբ բանակացությունները եղել են մանրամասն եւ անցել են երկու նախագահների եւ Մինսկի համանախագահների միջեւ շատ դրական մթնոլորտում: «Սակայն բանակցությունները չափազանց բարդ էին, եւ ես մտավախություն ունեմ, որ մենք այնքան էլ առաջ չենք գնացել»,-նշել է նա: Պատասխանելով այն հարցին, թե բանակցությունների որ պահերն են առավել բարդ եղել, ամերիկացի դիվանագետը հայտարարել է. «Ես չեմ ցանկանում մանրամասնել, եւ համոզված չեմ, որ կկարողանամ առանձնացնել որեւէ մի բարդ տարր: Սակայն ես կարող եմ նշել հետեւյալը: Երկու նախագահները եւ համանախագահները եկել էին Ռամբույեի բանակցություններին, նպատակաուղղված լինելով առանցքային հարցերը լուծելուն: Մենք թույլ տվեցինք նրանց անցկացնել խորը եւ լուրջ բանավեճեր եւ ջանում էինք, որ նրանք համաձայնության գան: Ընդհանուր առմամբ դա շատ ինտենսիվ բանավեճ էր»:



Անդրադառնալով «Ռամբույեի բանակցությունների տապալման» պատճառներին` Սթիվեն Մաննը հայտարարել է. «Առաջինը, Ղարաբաղի հարցում ես դեռ կասեմ. «դեռ ուշ չէ»: Մենք պարտավոր ենք որոնել լուծումը, քանի որ դա հումանիտար աղետ է եւ լուրջ խնդիր տարածաշրջանային անվտանգության առումով: Մենք պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Սակայն սկզբունքային պահն այն է, որ անհրաժեշտ է երկու կողմերի քաղաքական կամքը: Երբ ես ասում եմ «քաղաքական կամք», ի նկատի ունեմ կամք, որը ներառում է փոխզիջում յուրաքանչյուր կողմից: Դուք չեք կարող մատնանաշել գեթ մեկ միջազգային բանակացային գործընթաց, որի արդյունքում կողմերից մեկը հասել է իր պահանջների լիակատար իրագործմանը: Տվյալ դեպքում ես միանգամայն համոզված եմ, որ սա լավ հնարավորություն է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար: Սակայն նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է նախագահների, երկու ժողովրդների քաղաքական կամքը, ինչպես նաեւ միջազգային աջակցություն»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---