«Մետալուրգի» սպորտային տնօրենը ոչինչ չգիտի Մխիթարյանի տրանսֆերի գումարի 50 % մասին

«Մետալուրգի» սպորտային տնօրենը ոչինչ չգիտի Մխիթարյանի տրանսֆերի  գումարի 50 % մասին

PanARMENIAN.Net - «Մետալուրգի» սպորտային տնօրեն Վարդան Իսրայելյանը հայտարարել է, որ ոչինչ չգիտի «Շախտյորից» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու գումարի 50 % մասին: «Մետալուրգը» կարող էր հավակնել 13,75 մլն եվրոյի:

«Ֆուտբոլիստը տեղափոխվել է «Շախտյորից», դա ուրիշ թիմ է, և ես ոչինչ չեմ կարող ասել այդ մասին: Ես տեղյակ չեմ, թե այնտեղ ինչ պայմանավորվածություն է եղել: Բոլոր գումարները, որոնք մենք ստանում ենք տրանսֆերներից, օգտագործում ենք թիմը ուժեղացնելու վրա»,- Իսրայելյանի խոսքերն է մեջբերում terrikon.com-ը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է 3 կողմերի`«Շախտյորին», «Փյունիկին» և «Մետալուրգի» բաժնետերերից մեկին` Օլեգ Մկրտչյանին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---