Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը կպայքարի Ունիվերսիադայի ոսկե մեդալի համար

Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը կպայքարի Ունիվերսիադայի ոսկե մեդալի համար

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը (84 կգ) դուրս է եկել Համաշխարհային ուսանողական խաղերի եզրափակիչ:

Կիսաեզրափակիչ մենամարտում Մանուկյանը 5:0 ջախջախիչ հաշվով առավելության է հասել Ուկրաինան ներկայացնող Ժան Բելենոկի նկատմամբ:

Եզրափակչում հայ ըմբիշը հանդիպելու է Ալան Խուգաևին (Ռուսաստան):

Ավելի վաղ Մանուկյանը հաղթել է Բաստիան Կուրցային (Գերմանիա), Լասլո Անտունոժիչին (Հունգարիա) և Նուրսուլթան Տուրսինովին (Ղազախստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---