Սամբիստ Հակոբ Առաքելյանն Ունիվերսիադայում մեկնարկել է հաղթանակով

Սամբիստ Հակոբ Առաքելյանն Ունիվերսիադայում մեկնարկել է հաղթանակով

PanARMENIAN.Net - Այսօր Կազանի Ունիվերսիադայում կավարտվի սամբոյի մրցաշարը: Վերջին օրը ելույթ են ունենում նաև Հայաստանի ներկայացուցիչներ Հակոբ Առաքելյանն (+100 կգ) ու Մհեր Կարապետյանը (82 կգ):

Առաքելյանն առաջին գոտեմարտի ժամանակ 2:0 հաշվով առավելության է հասել Ռոստոմի Խախալիաշվիլու (Վրաստան) նկատմամբ: 1/4 եզրափակչում հայ սամբիստի մրցակիցը կլինի Էլշան Ջաֆարլին (Ադրբեջան):

Կարապետյանը 1/16 եզրափակչում կհանդիպի Նիկո Կուցիայի (Վրաստան) հետ:

Հայ սամբիստներից Ունիվերսիադայի ոսկե մեդալակիր է դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---