Արսեն Ջուլֆալակյանն Ունիվերսիադայում անցել է հաջորդ փուլ

Արսեն Ջուլֆալակյանն Ունիվերսիադայում անցել է հաջորդ փուլ

PanARMENIAN.Net - Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն (74 կգ) Ունիվերսիադայում մեկնարկեց հաղթանակով: Հունահռոմեական ըմբիշն առաջին գոտեմարտում առավելության հասավ Աթաբել Ազիզբեկովի (Ղրղզստան) նկատմամբ:

1/8 եզրափակչում Ջուլֆալակյանը կհանդիպի Օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովին (Ռուսաստան), որին Լոնդոնում 2012 թվականին զիջել էր եզրափակիչ գոտեմարտում:

Այսօր գորգ դուրս կգա նաև Արթուր Ալեքսանյանը (96 կգ), որի մրցակիցը կլինի թուրք Սուլեյման Դեմիրին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---