Շարմազանով. Համատեղ ուժերով պետք է պայքարել ռասիզմի, քսենոֆոբիայի և ֆաշիզմի դեմ

Շարմազանով. Համատեղ ուժերով պետք է պայքարել ռասիզմի, քսենոֆոբիայի և ֆաշիզմի դեմ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ընդունեց Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսին և Սալոնիկի հայկական համայնքի նախագահ Վարդգես Կոդակսյանին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիկի Դիկոպուլուն:

ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերին, կարևորեց նրանց այցը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և համոզմունք հայտնեց, որ նման այցելությունները նոր թափ կհաղորդեն երկու երկրների հարաբերություններին: Էդուարդ Շարմազանովը երկու երկրների դինամիկ զարգացման հնարավորությունը պայմանավորեց հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությամբ, քաղաքակրթական ընդհանրություններով, կարևորեց երկու երկրների քաղաքների ու համայնքների արդյունավետ համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ Սալոնիկի և Գյումրու միջև փոխգործակցության զարգացումը և խորացումը նոր որակ կհաղորդեն հայ-հունական հարաբերություններին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսեցին Հայոց ցեղասպանությունից. երկուստեք արձանագրեցին, որ ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոցը այն դատապարտելն է: ԱԺ փոխնախագահը անհրաժեշտ համարեց համատեղ ուժերով պայքարել ռասիզմի, քսենոֆոբիայի և ֆաշիզմի դեմ:

Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն հայտնեց զարգացնելու Սալոնիկի և Գյումրու միջև համագործակցությունը, հատկապես մշակութային ոլորտում: Քաղաքապետը տեղեկացրեց, որ 2014 թվականին Սալոնիկը հռչակվելու է Եվրոպայի երիտասարդության մայրաքաղաք:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---