Ունիվերսիադայում հայ սամբիստները նվաճեցին ևս երկու մեդալ

Ունիվերսիադայում հայ սամբիստները նվաճեցին ևս երկու մեդալ

PanARMENIAN.Net - Կազանում այսօր ավարտվում է սամբոյի մրցաշարը: Վերջին օրը հայ սամբիստներին` Հակոբ Առաքելյանին և Մհեր Կարապետյանին հաջողվեց նվաճել երկու բրոնզե մեդալ:

Առաքելյանը (+100 կգ) երրորդ տեղի համար մղվող պայքարում 2:1 հաշվով հաղթել է Հոպյու Ժեոնին (Հարավային Կորեա): Նա Ունիվերսիադայում անցկացրել էր ևս 3 գոտեմարտ և երկուսում հաղթանակներ էր տարել:

Կարապետյանը (82 կգ) հանդիպել էր Ռադիվիլաս Մատուկասին (Լիտվա) և, հաղթելով 1:0 հաշվով, նվաճել բրոնզե մեդալ: Այսպիսով, հայ սմաբիստները Ունիվերսիադայից կվերադառնան երեք մեդալով: Ավելի վաղ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Տիգրան Կիրակոսյանը (52 կգ):

Ունիվերսիադայում Հայաստանի հավաքականը նվաճել է ևս 5 մեդալ: Արծաթե մեդալներ են նվաճել ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը (84 կգ), բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ) և շախմատիստ Զավեն Անդրիասյանը, իսկ բրոնզե` Հենրիկ Մոքոյանը (56 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---