Արթուր Ալեքսանյանը Ունիվերսիադայի եզրափակչում կմրցի Նիկիտա Մելնիկովի հետ

Արթուր Ալեքսանյանը Ունիվերսիադայի եզրափակչում կմրցի Նիկիտա Մելնիկովի հետ

PanARMENIAN.Net - Կազանում ընթացող Ունիվերսիադայի մրցութային վերջին օրը հայ հունահռոմեական ոչի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը շարունակում է պայքարել ոսկե մեդալի համար:

Եվրոպայի չեմպիոնն ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը կիսաեզրափակչում հանդիպել է Մեհդի Ալիյարիֆելիզաբադին (Իրան) և հաղթել նրան:

Եզրափակչում նա հանդիպելու է Նիկիտա Մելնիկովին (Ռուսաստան):

Մինչ այդ Ալեքսանյանը 4:0 հաշվով հաղթանակներ է տոնել թուրք Սուլեյման Դեմիրիի և Վիլիուս Լաուինարիտիսի (Լիտվա) նկատմամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---