Վ.Օսկանյանը առաջարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին փորձագետների խումբ գործուղել Նախիջեւան 1 մարտի 2006 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Փարիզում գտնվելու ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է կազմակերպության գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուուրայի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարկման հիմնական նյութը Հայաստանի հարեւան երկրներում հայկական պատմամշակութային ժառանգության վիճակի եւ պահպանման հարցն էր: Այդ կապակցությամբ ՀՀ արտգործնախարարը կրկին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի տարածքում հայկական հուշարձաններին սպառնացող վտանգի, մասնավորապես անցյալ տարվա վերջերից Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան հազարավոր տապանաքարերի եւ խաչքարերի ծրագրված եւ հետեւողական ոչնչացման վրա: Հիշեցնելով այդ կապակցությամբ գլխավոր տնօրենին ուղղված իր նամակը եւ նրան հանձնելով ավերածությունների վերաբերյալ համապատասխան նյութեր` Վ. Օսկանյանը Կ. Մացուուրային առաջարկեց հնարավորինս շտապ փորձագետների խումբ ուղարկել Նախիջեւան` տեղում ավերածությունների փաստը հաստատելու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար: Իր հերթին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը մտահոգություն հայտնեց վիճակի կապակցությամբ` նշելով, որ ստանալով այդ ահազանգը` նա հանձնարարել է իր աշխատակիցներին մանրակրկիտ ուսումնասիրել նյութը եւ տեսնել, թե ինչ կարելի է անել: Նույն երեկոյան Վ. Օսկանյանը Փարիզից մեկնեց Բեռլին, ուր նախատեսված են աշխատանքային մի շարք հանդիպումներ գերմանացի գործընկերների հետ: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |