15  19.07.13 - Բողոքի ակցիա՝ ընդդեմ ուղեվարձի թանկացման

Ընդդեմ ուղեվարձի թանկացման. Ակցիայի մասնակիցները բողոքելու են եկել 50 դրամանացոներով

Ընդդեմ ուղեվարձի թանկացման. Ակցիայի մասնակիցները բողոքելու են եկել 50 դրամանացոներով

PanARMENIAN.Net - Քաղաքապետարանի մոտ մեկնարկել է տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված «Նախազգուշացման ակցիան»: Ակցիայի մասնակիվերը նախ 50 դրամանոցներ նետեցին քաղաքապետարանի մուտքի մոտ, ապա որոշեցին փակել մուտքը, սակայն ոստիկանները նրանց հեռացրեցին: Ցուցարարների և լրագրողների հետ խոսելու դուրս եկավ քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը, սակայն նրա վրա ևս մանրադրամ նետեցին, Գևորգյանը վիրավորվեց ակցիայի մասնակիցների վերաբերմունքից և ներս գնաց:

Բողոքի ակցիան շարունակվում է:

Հիշեցնենք, որ վաղվանից Երևանում երթուղային տաքսիների ուղեվարձը կկազմի 150 դրամ՝ նախկին 100 դրամի փոխարեն:

«Մենք չենք գնում բողոքելու, խնդրելու կամ նույնիսկ պահանջելու, մենք գնում ենք նախազգուշացնելու, որ չենք ենթարկվելու կայացված անհիմն որոշմանը` լայնամաշտաբ կազմակերպման, ինքնակազմակերպման արդյունքում հասնելով նրան, որ բնակչության մեծ մասը վճարի նախկին սակագներով»,- գրել են այսօրվա ակցիայի կազմակերպիչները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---