ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղարի տեղակալը 1915 թվականի հայերի ջարդերը անվանել է ցեղասպանություն

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղարի տեղակալ Ադամ Էրելին «ցեղասպանություն» է անվանել հայերի զանգվածային կոտորածն Օսմանյան Թուրքիայում: Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում պատասխանելով Հայոց ցեղասպանության հանդեպ ԱՄՆ վարչակազմի դիրքրոշման վերաբերյալ հարցին` Ադամ Էրելին հայտարարել է հետեւյալը. «Կարծում եմ, ձեզ հայտնի է մեր դիրքորոշումը ցեղասպանության վերաբերյալ, որն արտահայտվել է չափազանց հստակ: Կարող եք անդրադառնալ այդ հարցի շուրջ նախկինում արված հրապարակային հայտարարություններին»: Հարցը տրվել է այն համատեքստում, որ PBS հեռուստաալիքը մտադիր էր ապրիլի 17-ին Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» ֆիլմից հետո հեռարձակել շոու` ցեղասպանությունը ժխտող անձանց մասնակցությամբ:



Հիշեցնենք, որ ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, PBS որոշում է կայացրել չցուցադրել Հայոց ցեղասպանությունը ժխտող բանավեճի տեսագրությունը: Ֆիլմի ցուցադրությունը չեղյալ չի հայտարարվել: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) հասավ նրան, որ ոչ ֆիլմը, ոչ էլ բանավեճը չցուցադրվեն Լոս Անջելեսում, որտեղ բնակվում է ԱՄՆ հայ համայնքի մեծ մասը: Հիշեցնենք, որ PBS մտադիր էր «կլոր սեղան» կազմակերպել եթերում ֆիլմի ցուցադրությունից անմիջապես հետո` Ջասթին ՄաքՔարտիի եւ Օմերա Թուրանի մասնակցությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---