Իսրայելն ու Պաղեստինը հերքել են տեղեկությունները բանակցություններն առաջիկայում վերսկսելու մասին

Իսրայելն ու Պաղեստինը հերքել են տեղեկությունները բանակցություններն առաջիկայում վերսկսելու մասին

PanARMENIAN.Net - Իսրայելն ու Պաղեստինը հերքել են տեղեկությունները բանակցություններն առաջիկայում վերսկսելու մասին: Արաբա-իսրայելյան երկխոսության վերսկսման համար խոչընդոտ են հանդիսանում պաղեստինյան կողմի պայմանները, որը պնդում է, որ Երուսաղեմն ի սկզբանե համաձայն էր Պաղեստինի պետության ստեղծմանը 1967թ. առաջ գոյություն ունեցող սահմաններում, այն դեպքում, երբ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պետք է ստանա նախարարների աջակցությունը, վերսկսելու համար 2010թ. խզված շփումները պաղեստինցիների հետ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Բանակցությունների հնարավոր վերսկսումը Սպիտակ տանը համարել են «մեծ մարտահրավեր երկու կողմերի համար»: Բանակցությունները վերսկսելու համար Իսրայելը զիջումների գնաց՝ ազատ արձակելով բանտերից պաղեստինցի կալանավորներին, որոնք բանտարկվել էին մինչ 1993թ.:

Պաղեստինի ու Իսրայելի բանակցությունների մասին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 19-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---