Վենեսուելան ու Կոլումբիան պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման մասին

Վենեսուելան ու Կոլումբիան պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման մասին

PanARMENIAN.Net - Վենեսուելայի և Կոլումբիայի ղեկավարներ Նիկոլաս Մադուրոն ու Խուան Մանուել Սանտոսը պայմանավորվել են կարգավորվել երկկողմ հարաբերությունները, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Հիշեցնենք, որ Կարակասի և Բոգոտայի հարաբերությունները լրջորեն վատթարացան մայիսին, երբ Կոլումբիայի ղեկավարը հանդիպեց Վենեսուելայի ընդդիմության ու նախկին թեկնածու Էնրիկե Կապրիլեսի հետ: Այն ժամանակ Մադուրոն հայտարարեց, որ Կոլումբիան միջամտում է իր երկրի ներքին գործերին:

«Կան ոլորտներ, որտեղ մենք անհամաձայնություն ունենք, սակայն պետք է միասին աշխատենք»,-ասել է Սանտոսը: Մադուրոն խոստացել է նպաստել Կոլումբիայի բանակցությունների հաջող ավարտին FARC ապստամբների կազմակերպության հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---