ՀՀ նախագահ. Նավթ ունենալ դեռեւս չի նշանակում ունենալ արդյունավետ տնտեսություն եւ մարտունակ բանակ 3 մարտի 2006 - 14:16 AMT PanARMENIAN.Net - «Եթե ադրբեջանական կողմը համոզված է, որ ժամանակն իրենց օգտին է աշխատում, ապա ինչու է մասնակցում բանակցային գործընթացին: Կա մի տարբերակ, որ մասնակցում է զուտ իմիտացիայի համար, ինչով էլ բացատրվում է բանակցությունների անհաջողությունը: Սակայն, կարող է լինել նաեւ այլ բացատրություն»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական հեռուստաալիքներին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, ղարաբաղյան խնդրի ցանկացած լուծում ենթադրում է բարդ որոշումների կայացում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար: Ստեղծվել է մի իրավիճակ, որին կողմերն, ըստ էության, հարմարվել են: Կան որոշ խնդիրներ, բայց կողմերը հարմարվել են նման իրավիճակին, նշել է նա: Ըստ ՀՀ ղեկավարի, իրավիճակի փոփոխությունը նոր խնդիրներ կառաջացնի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ, ինչը կպահանջի որոշումներ կայացնել: «Եվ եթե դու պատրաստ չես բավարար քաղաքական կամք դրսեւորել նման որոշումների կայացման համար, իհարկե, լավագույն հիմնավորումը կարող է լինել հետեւյալ արտահայտությունը` «ժամանակը մեր օգտին է աշխատում եւ հարկավոր չէ գնալ ինչ-որ լուծումների, եթե հետագայում մենք կարող ենք ավելին ստանալ»: Նույնը կարող եմ ես ասել, «խուսափելու» քաղաքականությունը արդարացնելու համար: Նրանք նաեւ ասում են, թե «մենք նավթ ունենք, մենք կհարստանանք եւ ավելի ուժեղ դիրքերից կկարողնանաք պարտադրել մեր որոշումը»: «Համեմատում են Հայաստանի բյուջեն Ադրբեջանի բյուջեի հետ..»,-ավելացրեց նա: «Կցանկանայի անդրադառնալ այս հարցի էությանը: Նավթ ունենալ դեռեւս չի նշանակում ունենալ արդյունավետ տնտեսություն եւ մարտունակ բանակ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ աշխարահի ամենազարգացած երկրները պարտադիր չէ, որ նավթ ունենան: Անմիջականորեն այս երկու հարցը կապելը անարդյունավետ է: Եվ հակառակը, կարելի է ասել, որ նավթի գործոնը հաճախ բարոյալքում է տնտեսությունը` կաշառակերության, կլանային համակարգի ձեւավորման առումով: Ակնհայտ է նաեւ, որ նավթի գործոնը նվազեցնում է նվիրվածությունը բարեփոխումներին: Մենք պետք է խոսենք արդյունավետ տնտեսության, բարեփոխումների խորության մասին, որոնք կարող են բարձրացնել երկրի մրցունակությունը տարածաշրջանում: Անդրադառնալով բարոյական կողմին, ես չեմ պատկերացնում, որ, օրինակ, Հայաստանում հասարակությունը կարող է հերոսացնել հանցագործի, որը կացնով գլխատել է քնած մարդու: Այստեղ դա ուղղակի հնարվոր չի: Ես համոզված եմ, որ հասարակությունը, որը գտնվում է նման հոգեբանական վիճակում, ուղղակի ի վիճակի չէ հաջողության հասնելու: Դրանում է մեր ամենամեծ առավելությունը եւ մեր ուժը»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |