Մյանմայի նախագահը համաներում է շնորհել 70 քաղբանտարկյալների

Մյանմայի նախագահը համաներում է շնորհել 70 քաղբանտարկյալների

PanARMENIAN.Net - Մյանմայի նախագահ Թեյն Սեյնը հուլիսի 22-ին հրամանագիր է ստորագրել 70 քաղբանտարկյալների համաներման մասին, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Ավելի վաղ նախորդ ամսում Մեծ Բրիտանիա այցելության ժամանակ Սեյնը հայտարարեց, թե «մինչ տարեվերջ ազատ կարձակվեն բոլոր քաղբանտարկյալները»:

«Կեսդարյա ռազմական կառավարումից մենք անցնում ենք ժողովրդավարության»,-ասել է նա:

Նախագահը չի հստակեցրել իրենց համոզմունքների համար ճաղերի ետևում հայտնված քաղաքացիների ընդհանուր թիվը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---