ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը ողջունել է WNET որոշումը` եթեր չտրամադրել Հայոց ցեղասպանությունը ժխտող մարդկանց

PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայ Դատի Նյու Յորքի հանձնախումբը ողջունել է WNET հեռուստատեսային կայանի որոշումը` չհեռարձակել Հայոց ցեղասպանությունը ժխտող մարդկանց մասնակցությամբ հաղորդումը: Կայանի որոշումը կայացվել է կոնգրեսական Էնթոնի Ուայների` կայանի գրասենյակի մոտ փետրվարի 25-ին տեղի ունեցած ասուլիսից հետո, որի ընթացքում Ուայները ուշադրություն է հրավիրել Ցեղասպանությունը ժխտողներին ամբիոն տրամադրելու խիստ բարոյական հարցին: «Նախեւառաջ մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Էնթոնի Ուայներին այսպիսի ակտիվ մասնակցություն ունենալու եւ այս հարցի վրա մեծ ուշադրություն հրավիրելու համար»,- ասել է հանձնախմբի նախագահ Թոնի Վարդանյանը: Իր հերթին, Ուայները, որոշումից անմիջապես հետո հրապարակած հայտարարության մեջ ասել է. «Ես գոհ եմ, որ կայանը չի հեռարձակելու այն քննարկումը, որը նախատեսվում էր պատմականորեն ճշմարտացի հաղորդումից հետո, եւ որին մասնակցելու էին մարդիկ, որոնք ժխտում են Ցեղասպանության փաստը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---