Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրսբերման հարցը արդարացված էր, հայտարարել է Մ. Գորբաչովը 3 մարտի 2006 - 17:00 AMT PanARMENIAN.Net - «Մոսկվան պատրաստվում էր 180 հազար բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի զարգացմանը հատկացնել 1 միլիարդ ռուբլի, ստիպել Բաքվին վերականգնել բոլոր դոտացիաները, բացել կապը Հայաստանի հետ եւ Լեռնային Ղարաբաղին տրամադրել Ինքնավար հանրապետության կարգավիճակ»,- հայտարարել է ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կարող էր Մոսկվան պահանջել Ադրբեջանից ավելի մեծ ինքնիշխանություն տրամադրել Ղարաբաղին` առանց Հայաստանի հետ միանալու: «Բայց այդ ժամանակ Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում Լեռնային Ղարաբաղը հռչակվեց Հայաստանի անբաժանելի մաս: Ես ի՞նչ պետք է անեի: Զորքե՞ր մտցնեի Հայաստան: Իմ տեսանկյունից, Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրսբերման հարցը արդարացված էր», - հայտարարել է Գորբաչովը եւ ավելացրել. - «Փոխզիջման հնարավոր էր հասնել միայն ԽՍՀՄ շրջանակներում: Ուժի կիրառումը ոչ մի արդյունք չէր տա: Դրա վառ ապացույցը Չեչնիան է»: Այն պնդմանը, թե իր օրոք զորքեր են մտցվել Թբիլիսի, Վիլնյուս եւ Բաքու, Գորբաչովը պատասխանել է, թե իր հրամանով զորքեր են մտցվել միայն Բաքու: «Իրադարձությունները Բաքվում դարձել էին անկառավարելի, Գերագույն խորհուրդը եւ ԽՄԿԿ-ն կաթվածահար էին, քանդվել էր 200-կիլոմետրանոց պետական սահմանը, հարձակումներ էին կատարվում տեղական մարմինների վրա: Ես շտապ Բաքու գործուղեցի Եվգենի Պրիմակովին եւ Անդրեյ Գիրենկոյին, ովքեր առաջարկեցին արտակարգ իրավիճակ հայտարարել ու զորքեր մտցնել: Այժմ էլ համարում եմ, որ դրանով կանխվեց ավելի մեծ արյունահեղությունը», - ասել է Միխայիլ Գորբաչովը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |