«Լոկոմոտիվը» ևս հավակնում է ձեռք բերել Արաս Օզբիլիսին

«Լոկոմոտիվը» ևս հավակնում է ձեռք բերել Արաս Օզբիլիսին

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Լոկոմոտիվը» հավակնում է ձեռք բերել «Կուբանի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին:

Ըստ championat.com-ի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում ակումբը պատրաստ է մրցակցել Մոսկվայի «Սպարտակի» և Ֆրանսիայի «Մոնակոյի» հետ:

Ավելի վաղ «Կուբանի» տնօրենների խորհրդի անդամ Սուրեն Մկրտչյանը հաստատել է, որ մի շարք ակումբներ հետաքրքրված են ֆուտբոլիստով: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Կրասնոդարի ակումբը մտադիր է պահպանել Օզբիլիսին իր կազմում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---