Շավարշ Քոչարյան. Գնդակը շարունակում է մնալ Թուրքիայի դաշտում

Շավարշ Քոչարյան. Գնդակը շարունակում է մնալ Թուրքիայի դաշտում

PanARMENIAN.Net - Թուրքիան հետևողական չէ իր արտաքին քաղաքականության դրսևորումներում, հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` դիտարկելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը:

«Անկարան, հակառակ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների տառին և ոգուն սատարելով Ադրբեջանի անիրատեսական նկրտումներին և նպաստելով Բաքվի դիրքորոշման կարծրացմանը, խոչընդոտում է և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի առաջընթացին, և՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Հայաստանը, ի տարբերություն Թուրքիայի, հետևողական է իր արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում: Մենք եղել և մնում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման կողմնակից: Այնպես որ գնդակը շարունակում է մնալ Թուրքիայի դաշտում», - ասել է փոխնախարարը, փոխանցում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---