Ինժեներատեխնիկական աշխատանքները Կարս-Ախալքալաք նախագծի շրջանակներում կավարտվեն 2006 թվականին

PanARMENIAN.Net - Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու(ԿԱԹԲ) նոր երկաթգծի նախագիծը ենթադրում է Ադրբեջանի արդեն գոյություն ունեցող երկաթուղային ցանցի հետ հետագայում կապվող Թուրքիա-Վրաստան ուղիղ երկաթուղային հաղորդակցության կառուցում, ինչը կբերի երկաթգծի ժամանակակից համակարգի ստեղծմանը, որը կապում է երեք երկիր, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը: Նրա խոսքերով, «ԿԱԹԲ նախագիծը նոր հնարավորություններ է բացում Ասիայի եւ Եվրոպայի միջեւ բեռնափոխադրումների համատեքստում»: «Եթե «Մարմարայ» նախագիծը (Բոսֆորի ներքո երկաթգծի ճյուղի կառուցում) արեւելքում կմիացվի ենթադրվող Բաքու-Ղազախստան(Ակտաու) երկաթուղային-ծովային ճանապարհին եւ ապա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ, ապա ԿԱԹԲ-ն կդառնա Ասիայի եւ Եվրոպայի միջեւ գործող առավել կարճ երկաթուղային ճանպարհը»,- նշել է նա:



Աբդուլահ Գյուլը հիշեցրել է, որ 2004 թվականի դեկտեմբերի 28-ին Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԿԱԹԲ նախագծի վերաբերյալ արձանագրություն է ստորագրվել: Փաստաթղթի համաձայն, նախագծի իրականացման շրջանակներում տարվող տեխնիկական աշխատաքները կատարվում են համատեղ աշխատանքային խմբով: 2005 թվականի մայիսի 25-ին երեք երկրների ղեկավարները, որ ներկա էին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար առաջին նավթը լցնելու արարողությանը, ստորագրեցին ԿԱԹԲ նախագիծը հաստատող հայտարարություն: ԿԱԹԲ վերաբերյալ գործընթացների քննարկման, ինչպես նաեւ հետագա ստույգ քայլերը ճշտելու նպատակով 2005 թվականի սեպտեմբերի 19-ին Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարները Ստամբուլում բանակցություններ են անցկացրել: Նիստի արդյունքների հիման վրա որոշում ընդունվեց միջպետական համաձայնագրի ստորագրման , ինչպես նաեւ նախագծի ֆինանսական ապահովման վերաբերյալ: Ինչպես նշեց Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, ինժեներատեխնիկական աշխատանքները տարվում են թուրքական ընկերություններց մեկի կողմից` Թուրքիայի ֆինանսավորմամբ: Դրանց ավարտը նախատեսվում է 2006 թվականին: ԿԱԹԲ շրջանակներում միջազգային տենդեր կհայտարարվի նախագծային աշախատանքների ավարտից հետո, ավելացրել է նա:



Նշենք, որ Հայաստանը դեմ է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցմանը, գտնելով, որ այդ նախագիծը տնտեսապես նպատակահարմար չէ, քանի որ տվյալ երկաթուղային ճյուղի կառուցումը իրականացվում է ի հակակշիռ արդեն գոյություն ունեցող Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթգծին, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---