ԵՄ-ն Հայաստանին լրացուցիչ 7 մլն եվրո է փոխանցել

ԵՄ-ն Հայաստանին լրացուցիչ 7 մլն եվրո է փոխանցել

PanARMENIAN.Net - Եվրոպական միության կողմից լրացուցիչ 7մլն եվրո ֆինանսավորում՝ մասնագիտական կրթության և ուսուցման, ինչպես նաև Հայաստանում երեխաների պաշտպանության օժանդակության նպատակով: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության բաժնից:

Եվրոպական միությունը հուլիսի 15-ին, փոխանցել է 5 մլն եվրո, որպես Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրի (ՄԿՈՒ) ֆինանսավորման վերջին բաժին, ինչպես նաև 2 մլն հատատուն տրանշ՝ ԵՄ-ն Պարենային ապահովման ծրագրի ներքո Երեխաների խնամքի բարեփոխումների ֆինանսավորման նպատակով: Երկու ֆինանսական տրանշերը իրականացվում են 2009 և 2010 թվականներին համաձայնեցված համապատասխան բյուջետային օժանդակության գործառույթի շրջանակներում:

ՄԿՈՒ ծրագրով Հայաստանին տրամադրվում է 15 մլն եվրո ֆինանսավորում: Ծրագիրը միտված է ՄԿՈՒ համակարգի բարեփոխմանը, զբաղվածության հայեցակարգերի մշակմանը, ՄԿՈՒ ծրագրի իրականացման համար բարեկարգ պայմանների ապահովմանն ու արդյունավետության բարձրացմանը՝ զբաղվածությանն ուղղված միջոցառումների կատարելագործման նպատակով: Ծրագիրը խրախուսում է համագործակցությունը պետական մարմինների միջև՝ կատարելագործված ընթացակարգերով և ուսումնական ծրագրերով հագեցած ՄԿՈՒ հաստատություններ և պիլոտային հիմունքներով Պետական կրթական հիմնադրամ ձևավորելու գաղափարի զարգացման ուղղությամբ: Ծրագրի շրջնակներում ՄԿՈՒ 12 քոլեջներ առավելապես Հայաստանի մարզերում վերազինվել են արդի ենթակառուցվածքով, համալրվել են նոր սարքավորումներով, իրականացվել է աշխատակիցների վերապատրաստում, կատարելագործվել է մեթոդաբանությունն ու բյուջետավորումը: Բարենպաստ ֆինանսավորման և ապագայի նկատմամբ վստահության բարձրացման արդյունքում ավելացել է համակարգում ընդգրկված նոր ուսանողների և ուսուցչական անձնակազմի թիվը:

Պարենային ապահովման ծրագիրը միտված է երեխաների պաշտպանությանը և խնամակալական կազմակերպություններում երեխաների թվի նվազմանն ու հատուկ կրթական հաստատություներում երեխաների թվի կրճատմանը: 2007 թվականին խնամակալական կազմակերպություններում ընդգրկված 12000 երեխաների թիվը կտրուկ կրճատվել է 2012 թվականին հասնելով 4500-ի: Գոյություն ունի 23 հատուկ ուսումնական հաստատություն նախքին 45-ի փոխարեն:

Աջակցության շրջանակներում ձևավորվել է երեխաների պաշտպանության համատեղ կառավարում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով և Գործողությունների ծրագիր հատուկ կրթական հաստատություններում հատուկ կարիքներով երեխաների սոցիալական պաշտպանության ապահովման նպատակով: Ամրապնդվել է Երեխաների պաշտպանության հատուկ հանձնաժողովի դերը՝ որպես խորհրդատվական և որոշակի վերահսկիչ լիազորություններ ունեցող համակարգող մարմին:

Երեք մանկատների աշխատակիցներ անցել են վերապատրասման դասընթացներ հատուկ կարիքներով երեխաների հետ ժամանակակից մեթոդաբանությամբ աշխատելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---