Տեղի է ունեցել Յուրի Վարդանյանի և Վիտալի Մուտկոյի հանդիպումը

Տեղի է ունեցել Յուրի Վարդանյանի և Վիտալի Մուտկոյի հանդիպումը

PanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի և Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Վիտալի Մուտկոյի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացման հարցերը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տարբեր ոլորտներում փորձի և տեղեկատվության փոխանակման, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպման և երկու երկրների մարզական ենթակառուցվածքների համատեղ օգտագործմանը վերաբերող հարցեր:

Մուտկոն իր գործընկերոջը ծանոթացրել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կենտրոնական թանգարանի ցուցանմուշներին, ինչպես նաև ենթակառուցվածքին:

Վարդանյանն առաջարկել է կազմակերպել հայ մրցավարների համար ուսումնական դասընթացներ նրանց որակավորումը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև մարզական պատվիրակությունների երկկողմ գործնական այցելություններ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---