Ադրբեջանը կարելի է կայունության գոտի համարել, հայտարարել է Ի. Ալիեւը

PanARMENIAN.Net - «Կովկասում բազմաթիվ հակամարտություններ կան, սակայն Ադրբեջանը կարելի է կայունության գոտի անվել այդ ատրածաշրջանում, մենք հոյակապ հարաբերություններ ենք հաստատել մեր հարեւանների հետ»: Այդ մասին Տոկիոյում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, իր բնական պաշարներով, աշխարհագրական դիրքով, Ադրբեջանը գրավիչ երկիր է, այն մեծ հետքրքրություն է առաջացնում: «Սակայն մենք Ադրբեջանը ցանկանում ենք տեսնել այնպիսի երկրի կարգավիճակում, որտեղ բոլոր պետությունները, նրանց ընկերությունները իրականցնում են երկստեք շահերի վրա հիմնված գործնեություն, եւ ոչ որպես այլ պետությունների մրցակցության գոտի»,- նշել է նա:



Ադրբեջանի նախագահը ընդգծեց, որ «Ադրբեջանում առկա գաղթկանները եւ վերաբնակիչները լուրջ խնդիրներ են առաջացնում սոցիալական բնագավառում»: «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը դեռ գտնվում է Հայաստնաի գերակայության տակ, եւ վերջինս էթնիկ մաքրումներ է իրականացնում, ինչի արդյունքում ավելի քան 1 միլիոն մարդ գաղթականների կարգավիճակում են հայտնվել: Գաղթականների եւ բնակչության թվաքանակի հարաբերությամբ ամբողջ աշխարհում Ադրբեջանը գտնվում է ամենածանր դրության մեջ»,- ասել է Ալիեւը: Նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած է անջատվողականությունը:«Սակայն ես համոզված եմ, որ քաղաքական, պատմական, իրավական արդարությունը կվերականգնվի: Լեռնային Ղարաբաղը պատմականորեն երբեւէ Հայաստանի մաս չի կազմել: Հայերը հետագայում տեղափոխվել են այդ տարածքներ, տեղանուններից ոչ մեկը հայկական ծագում չունի: Միայն տեղափոխվելուց հետո են հայերը փոխել անվանումները»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:



Նշելով, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ-երկրները «ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` նկատի ունենալով նաեւ Լեռնային Ղարաբաղը, եւ միայն Հայաստանը չի ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», Իլհամ Ալիեւը ասել է. «Մեր երկրի տարածքային ամբողջականության հարցը չի հանդիսանում բանակցությունների քննարկման թեման: Բանակցությունների թեման կապված է Հայաստանի կողմից գրավված ադրբեջանկան հողերի ազատգրման, էթնիկական մաքրման զոհ դարձած մարդկանց վերադարձի, Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին բարձր ինքնավարության կարգավիճակ տրամադրելու հետ: Այս բոլորը պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին: Մենք հույս ունենք հարցը լուծել բանակցությունների միջոցով: Միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ դեր խաղա հակամարտության կարգավորման մեջ, քանի որ հակամարտությունը ամենամեծ արգելքն է տարածաշրջանի զարգացման ճանապարհին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---