Քաղաքագետ. Ադրբեջանը շարունակում է քողարկել սահմանին զոհված զինվորների մասին տեղեկությունները

Քաղաքագետ. Ադրբեջանը շարունակում է քողարկել սահմանին զոհված զինվորների մասին տեղեկությունները

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմի կրակոցներին ու հայկական կողմի կորուստներին ի պատասխան, իհարկե, զոհվում և վիրավորվում են զինվորներ ադրբեջանական բանակում, սակայն ղեկավարությունը, հասարակության մեջ խուճապից խուսափելու համար, քողարկում է դրանք կամ ներկայացնում բանակի ներսում տեղի ունեցած սովորական միջադեպերի անվան տակ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` անդրադառնալով վերջին օրերին մարտական դիրքերում ադրբեջանական կողմի ինտենսիվ կրակոցներին և միջադեպերին:

«Ադրբեջանցի զինվորները, ըստ պաշտոնական լուրերի, մահանում են սրտի սուր անբավարարությունից կամ ինքնասպան են լինում, ավտովթար է տեղի ունենում, նրանք իրենց զոհերը բաշխում են բոլոր զորամասերում, ու շատ հաճախ հակամարտության գոտուց շատ հեռու զորամասումերում: Իրականում բոլոր այդ` գոնե կրակոցներից զոհվածները մահացել են հակամարտության գոտում, մոտ չորրորդ տարին է, որ նման քաղաքականություն է վարվում»,- նկատեց քաղաքագետը:

Շաքարյանցը նշեց, որ վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերն իրականում խորքային իրադարձություններ են: Նա չի կարծում, որ դրանք կարող են պայմանավորված լինել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններով, քանի որ դեռ շատ ժամանակ կա: Քաղաքագետը նշեց, որ հասարակության մեջ տրամադրություններ բարձրացնելու համար ադրբեջանական կողմը կարող է հակամարտության գոտում ակտիվանալ նաև սեպտեմբերի վերջին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով ուսից վիրավորվել էր պայմանագրային զինծառայող Սարո Շառյանը, իսկ օգոստոսի 5-ին հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Այվազյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---