Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում շարունակում է զբաղեցնել 66-րդ տեղը

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում շարունակում է զբաղեցնել 66-րդ տեղը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 8-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է այս ամսվա վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է 534 միավորով զբաղեցնել 66-րդ տեղը:

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան 6-րդ հորիզոնականում է, Չեխիան 26-րդն է, Դանիան` է 27-րդ, Բուլղարիան 53-րդ տեղում է, իսկ Մալթան 134- րդն է:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1484 միավորով: Երկրորդ տեղում է Գերմանիան 1257 միավորով, եռյակը եզրափակում է Կոլումբիայի ընտրանին 1219 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---