Ռամիլ Սաֆարովը մեղսագիտակ է եւ պատասխանում է իր գործողությունների համար

PanARMENIAN.Net - Ռամիլ Սաֆարովի չորրորդ եւ վերջին դատաբժշկական փորձաքննությունը հաստատաել է, որ մեղադրայալը մեղսագիտակ է եւ պատասխանում է իր գործողությունների համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Նազելի Հովհաննիսյանը, որ ներկայացնում է սպանված Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերը: Նրա խոքերի համաձայն, առաջին եւ վերջին փորձաքննությունները գրեթե նույնն էին: «Վերջին նիստին դատավորը հաստատել է չորրորդ փորձաքննության արդյունքները: Ճիշտ է, ադրբեջանական կողմը պնդում էր երրորդ փորձագետի ներկայությունը, բայց քանի որ այդ փորձաքննության արդյութնքները անվավեր էին ճանաչվել, փորձագետին չէին հրավիրել»,- նշել է Վարդանյանը: Նրա խոսքերով, Սաֆարովը ոչ մի շեղում չունի: Ինչպես գտնում են փորձագետները, նրա պահելաձեւն ու ռեֆլեքսները համապատասխանում են նորմալ մարդու տվյալներին, իսկ որոշ շեղումները նորմա է: «Ադրբեջանական կողմը անընդհատ խոսում էր մեղադրյալի ծանր մանկության մասին, օրնակ էր բերում եղբորը, որ իբր հաշմանդամ է դարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Սակայն պարզվեց, որ նրա եղբայրը մանկուց հիվնդ է եւ ղարաբաղյան հակամարտությանը ոչ մի առնչություն չունի»,- ընդգծել է Գուրգեն Մարգարյանի փաստաբանը:



Նազելի Վարդանյանը նաեւ նշել է, որ կողմերին մեկ ամիս ժամանակ է տրվել եզրափակիչ խոսքը պատրաստելու համար: Վերջին նիստը կկայան 2006 թվականի ապրիլի 4-ին, ապրիլի 13-ին կհնչի դատավճիռը: «Ռամիլ Սաֆարովին, հունգարական օրենքների համձայն, սպասվում է 10-12 տարվանից մինչ ցմահ ազատազրկում: Հայ սպայի սպանությունը որակվում է որպես կանխամտածված, առանձնապես ծանրացուցիչ հանգամանքներում կատարված»,- նշել է նա: Նրա խոսքերով, տվյալ դեպքում, հանցագործի էքստրադիցիան Ադրբեջան դժվար թե հնարավոր լինի:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---