«Սպասումից վեր. Պատմություններ թուրք-հայկական սահմանից» ցուցահանդեսը կբացվի ՆՓԱԿ-ում

«Սպասումից վեր. Պատմություններ թուրք-հայկական սահմանից» ցուցահանդեսը կբացվի ՆՓԱԿ-ում

PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի Հիմնադրամը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Galata Fotoğrafhanesi և Free Press Unlimited կազմակերպությունները համատեղ ներկայացնում են «Սպասումից վեր. Պատմություններ թուրք-հայկական սահմանից» մուլտիմեդիա ցուցահանդեսը:Հինգ փաստագրական ֆիլմերը, որոնք Ալեքսեյ Մանուկյանի, Անիլ Չիզմեսիողլուի, Անուշ Բաբաջանյանի, Արիֆ Յամանի, Արմենուհի Վարդանյանի, Դենիզ Պեկիյիսսիի, Էրեն Այթուղի, Մարիաննա Վարդանյանի, Սոֆյա Դանիելյանի և Վոլկան Դողարի համատեղ աշխատանքն են, hանդիսատեսին կներկայացվեն Երևանում՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը:

Փակվելով 1993 թվականին` թուրք-հայկական սահմանը շարունակում է բաժանել մարդկանց, գյուղերը, երկաթուղին, երեխաների ծիծաղը և հիշողությունները: «Սպասումից վեր» ցուցահանդեսը պատկերում է Կարս և Գյումրի սահմանային քաղաքների միջև տարիներ շարունակ դադարեցված երկխոսությունը:

Երկաթուղու աշխատողները տարիներ շարունակ սպասել են գնացքի, որն այդպես էլ չժամանեց: Գյումրիաբնակ Կիման սպասել է Թուրքայից հյուրի, ով մի օր կգա և կթակի նրա դուռը; Բայանդուրի երեխաները, ովքեր խախտել են լռությունը իրենց երաժշտությունով; իր պապի հետքերով գնալիս՝ Սոֆիայի ճանապարհը խաչվում է Կարսի բնակիչների հետ, ում գլխին կախված է տեղահանման վտանգը` ըստ քաղաքի բարեկարգման ծրագրի; մի քուրդի և մի հայի պատմություն, ովքեր փորձում էին միմյանց հասկանալ, քանզի երկուսն էլ գտվում էին նույն հետտրավմատիկ վիճակում և կոչ անում բոլորիս լսել, խոսել և գործել սահմանից այն կողմ:

Հինգ փաստագրական ֆիլմերը, որոնք Երևանում ԱՄՆ դեպանատան աջակցությամբ ցուցադրվելու են 2013թ. օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը ՆՓԱԿ-ում, նկարահանվել են «Մուլտիմեդիա երկխոսության համար» ծրագրի շրջանակներում, որը հովանավորվում է Նիդեռլանդների Թագավորության Գլխավոր Հյուպատոսարանի և Բրիտանիայի դեսպանատան կողմից:

Ծրագրի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր թուրք և հայ երիտասարդ լուսանկարիչների համատեղ արտադրանքի համար՝ պատմությունները պատմելու նոր հնարքներով, բարձրացնել նրանց ձայնը և նպաստել երկու հարևան երկրների երկխոսությանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---