Ռուսաստանը միշտ կլինի Հայաստանի ամենամերձավոր գործընկերը

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ չի փոխվի հանրապետությունում նախագահական ընտրություններից հետո, հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Նրա խոսքերով, ընթացիկ տարում հայ-ռուսական հարաբերությունները ակտիվացել են բոլոր ոլորտներում: «Միջխորհրդարանական հանձանաժողովի աշխատանքի ընթացքում շեշտը դրվել է հումանիտար ոլորտի վրա` գիտություն, կրթություն: Բնական է, անդրադարձ է եղել նաեւ տնտեսությանը: Հարց է բարձրացվել Աբխազիայի տարածքով երկաթուղու վերագործարկման մասին` սա Հայաստանի համար ամենացավոտ խնդիրներից մեկն է»: Պատասխանելով այն հարցին, թե բավարարված է արդյոք Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններով, հայ դիվանագետն ասել է. «Հայաստանը, սկզբունքորեն ասած, բավարարված է, բացառությամբ գազի գնի վերաբերյալ խնդրի: Այժմ բանակցություններ են ընթանում փոխհատուցման հնարավորություններ գտնելու համար: Հայաստանը գազը գնում էր 64 դոլարով, իսկ ապրիլի 1-ից գները կբարձրանան գրեթե երկու անգամ: Մենք հասկանում ենք, որ դա արվում է ոչ միայն Հայաստանի հանդեպ, այլ ընդհանուր առմամբ»: Անդրադառնալով միջպետական հարաբերությունների հեռանկարներին` Արմեն Սմբատյանը նշել է, որ Ռուսաստանը միշտ կլինի Հայաստանի մերձավոր գործընկերը: «Երկու տարուց Հայաստանում կկայանան նախագահական ընտրություններ: Ես չեմ կարծում, որ քաղաքականությունը կփոխվի: Այդ առումով մենք չենք կարող մտավախություններ ունենալ: Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները որոշվում են ոչ իշխանական կառույցների, այլ ժողովրդի կողմից»,-նշել է դիվանագետը, հաղորդում է Ազգային նորությունների գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---