Եգիպտոսի իրավապահ ուժերը մտել են Ալ Ֆաթհ մզկիթ

Եգիպտոսի իրավապահ ուժերը մտել են Ալ Ֆաթհ մզկիթ

PanARMENIAN.Net - Եգիպտոսի ռազմական և անվտանգության ուժերը մտել են պաշարված Ալ Ֆաթհ մզկիթը Ռամզեսի հրապարակում, որտեղ թաքնվել էին «Մահմեդական եղբայրները»: Ըստ եգիպտական CBC հեռուստաալիքի, այժմ մզկիթում 400 մարդ կա: Ըստ այլ տվյալների, մզկիթում են գտնվել նաև պաշտոնանկ նախագահ Մուրսիի մոտ 1000 կողմնակիցներ: Գիշերն իրավապահները փորձել են գրոհել մզկիթը, սակայն ցուցարարները ետ են մղել հարձակումը:

Կողմերը մեղադրում են միմյանց հրազենի կիրառման մեջ, սակայն դեռևս զոհերի մասին տվյալներ չկան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---