ԵՄ երկրների դեսպաններն արտահերթ խորհրդակցություն են հրավիրել Եգիպտոսում իրավիճակի վերաբերյալ

ԵՄ երկրների դեսպաններն արտահերթ խորհրդակցություն են հրավիրել Եգիպտոսում իրավիճակի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԵՄ երկրների դեսպանները արտահերթ խորհրդակցություն են հրավիրել Եգիպտոսում իրավիճակի վերաբերյալ, նրանք մտադիր են մշակել Եգիպտոսի ռազմական իշխանությունների վրա ճնշման հարցերը, հայտնել են ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո ծառայությունում:

Ըստ նրա ցուցումների, դիվանագետները որոշումների նախագծեր կպատրաստեն ԵՄ ընդհանուր դիրքորոշում մշակելու նպատակով Եգիպտոսի հարցում ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, որը նախատեսվում է կազմակերպել արդեն այս շաբաթ: Քննարկվում են ԵՄ կողմից ֆինանսատնտեսական և այլ օժանդակության դադարեցման հնարավորությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---