Բաքվին ոչ մի «արտառոց» բան հարկավոր չէ, հավաստիացնում է Իլհամ Ալիեւը

PanARMENIAN.Net - «Երեւանի կողմից գրավյալ ադրբեջանական տարածքների ազատումը» կհանգեցնի բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը Հայաստանի հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհգամ Ալիեւը: «Մեզ ոչ մի «արտառոց» բան հարկավոր չէ: Մենք միայն պահանջում ենք ազատել մեր հողերը, դուրս բերել այնտեղից հայկական զորքերը, որից հետո մենք կկարողանանք ապրել որպես հարեւաններ»,-ասել է ԱՀ նախագահը թուրքական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, որը Բաքու է ժամանել աշխարհի ադրբեջանցիների II համագումարին մասնակցելու նպատակով: «Մենք բնակվում ենք այս տարածաշրջանում, մենք հարեւաններ ենք, մեզ վիճակված է ապրել միասին: Սակայն այն պայմանով, որ վերջ տրվի անջատողականությանը, Ադրբեջանի քաղաքացիները վերադառնան իրենց բնակության վայրերը եւ, իհարկե, դադարեցվեն տարածքային նկրտումները»,-հայտարարել է նա, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---