ՌԴ ՊՆ-ն սպառազինության է ընդունել մոտ 20 տեսակի ռազմական տեխնիկայի փչովի մակետներ

ՌԴ ՊՆ-ն սպառազինության է ընդունել մոտ 20 տեսակի ռազմական տեխնիկայի փչովի մակետներ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ՊՆ-ն սպառազինության է ընդունել մոտ 20 տեսակի ռազմական տեխնիկայի փչովի մակետներ: Ինչպես գրում է «Ինտերֆաքսը», այդ մասին հայտնել է «Ռուսբալ» ընկերության գիտափորձարարական լաբորատորիայի պետ Յուրի Ստեպանովը: Ըստ նրա, դեռևս ստացվել է միայն կեղծ C-300 հրթիռային համալիրների սերիական առաքման պատվեր:

«Հետախուզության համալիր միջոցներով դրանք կընկալվեն որպես իրական տեխնիկա»,-ասել է Ստեպանովը: Փչովի կեղծ թիրախների գնումը կատարվելու է Ռուսաստանի սպառազինման պետական ծրագրի շրջանակներում, որը գործելու է մինչև 2020թ.:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---