Վաշինգտոնում կքննարկվի Հայաստանի դիրքորոշումն ատոմային էներգետիկայի հարցում

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում կքննարկվի Հայաստանի դիրքորոշումն ատոմային էներգետիկայի հարցում: Այդ մասին այսօր Երեւանում` ԱՄՆ դեսպանատանը կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, ներկայումս Եվրոպան եւ ԱՄՆ-ն ակտիվորեն քննարկում են էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման հարցը եւ, ակնհայտ է, որ միջուկային էներգետիկան հարկ է դիտարկել նոր իրավիճակի կույսի ներքո: Ընդ որում Դ.Ֆրիդը նկատեց, որ դժվարանում է ասել, թե ինչ վերջնական որոշում կկայացվի այդ հարցի վերաբերյալ ընդհանուր առմամբ, եւ կոնկրետ Հայաստանի դեպքում: «Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ շահագրգռված է ատոմային էներգետիկայի նոր, անվտանգ եւ կոմերցիոն տեսակետից կենսունակ աղբյուրներ ունենալու հարցում: Ես ծանոթացա նրա դիրքորոշմանը եւ քննարկման կդնեմ այն Վաշինգտոնում»,-ասել է ամերիկացի դիվանագետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---