ԵՄ. Հակամարտությունները խլում են չափազանց շատ քաղաքական ուշադրություն եւ ֆինանսական ռեսուրսներ

PanARMENIAN.Net - Առաջնայինը Եվրամիության հատուկ ներկայացուցչի համար լինելու է տարածաշրջանի սառեցված հակամարտությունների կարգավորմանն աջակցելը: Կան սպասումներ, որ ԵՄ-ն մեծ դեր է խաղալու հակամարտությունների կարգավորման համաձայնությունների ձեռքբերումից հետո, եւ դա պետք է համապատասխան ձեւով նախապատրաստել: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, հաղորդում է Մեդիամաքսը: Նրա խոսքերով, հակամարտությունները խլում են չափազանց շատ քաղաքական ուշադրություն եւ ֆինանսական ռեսուրսներ` խոչընդոտելով տարածաշրջանի երկրների բնականոն զարգացմանը: «Մենք պետք է շարունակենք աջակցել պետական շինարարությանը տարածաշրջանի երեք երկրներում, նորմալ հարաբերություններ ապահովենք տարածաշրջանի երկրների միջեւ: Մասնավորապես, Մենք նաեւ պետք է զարգացնենք տարածաշրջանային համագործակցւթյունը, ընդ որում խոսքը գնում է ոչ միայն տարածաշրջանի երեք երկրների, այլ ավելի լայն ձեւաչափի մասին»,- նշել է շվեդ դիվանագետը: Սեմնեբին նաեւ նշեց, որ իր մանդատը բավականին լայն է եւ կարող է ներառել նաեւ էներգետիկ անվտանգության ապահովման հարցերը: «Հաշվի առնելով վերջին ամիսների զարգացումները, որոնք ծավալվեցին տարածաշրջանում եւ դրա անմիջական սահմաններից դուրս` հիմքեր կան այս հարցում առավել ակտիվ դիրքորոշում որդեգրելու համար: Անկասկած, էներգետիկ անվտանգության հարցերն այսօր ավելի կարեւոր տեղ ունեն օրակարգում, քան դա եղել է նախկինում»,- ասել է նա: Նա նաեւ ընգծեց, որ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը ուղղված ջանքերը պետք է նախաձեռնել հակմարտությունների կարգավորմանը զուգահեռ: «Բացի այդ, համագործակցությունը պետք է իրականցվի ավելի լայն ձեւաչափում եւ չընդգրկի միայն Հարավային Կովկասի երկրները»,- գտնում է Սեմնեբին:



Հիշեցնենք, որ մարտի 1-ին Փիթեր Սեմնեբին պաշտոնապես ստանձնել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---