Ծալկայում սպանված Գ. Գեւորգյանի հուղարկավորությանը մասնակցվում էր մոտ 3 հազար մարդ

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղում տեղի ունեցավ մի քանի օր առաջ շրջկենտրոնում դաժանաբար սպանված 23-ամյա Գեւորգ Գեւորգյանի հուղարկավորությունը: Հուղարկավորությանը մասնակցվում էր մոտ 3 հազար մարդ: Հատկանշական է, որ չնայած ճանապարհային դժվարին պայմանների, Ախալքալաքից եւ Նինոծմինդայից Ծալկա էին ժամանել մոտ 500 մարդ: Սգո արարողության ժամանակ ելույթ ունեցող հասարակական գործիչները մտավորականները եւ քաղաքացիները Վրաստանի արդարադատությունից պահանջում էին մարդասպանների արդարացի դատավճիռ: Նշենք նաեւ, որ Գեւորգ Գեւորգյանի եւ նրա ընկերների վրա հարձակման գործով ձերբակալվել են երեք կասկածյալ, չնայած որ հանցագործները 15 են, հաղորդում է «Ա-Ինֆոն»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---