Չեխիայի խորհրդարանը հայտարարել է լիազորությունները վայր դնելու մասին

Չեխիայի խորհրդարանը հայտարարել է լիազորությունները վայր դնելու մասին

PanARMENIAN.Net - Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները քվեարկել են սեփական հրաժարականի օգտին և այժմ կայանալու են վաղաժամ խորհրդարանական ընտրություններ:

Այդ որոշմանը կողմ է քվեարկել 140 պատգամավոր անհրաժեշտ 120 ձայնի դեպքում:

Առաջարկը ներկայացրեց աջակողմյան ТОР 09 կուսակցությունը, երբ վարչապետ Իրժի Ռուսնոկի կառավարությունը անվստահության քվե ստացավ: Ընդդիմությունն առաջարկել է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել հոկտեմբերին, ինչը թույլ կտա հաստատել Չեխիայի 2014թ. բյուջեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---