Հայտնի է դարձել, որ Եգիպտոսում հայտնաբերված երկաթե ուլունքները պատրաստված են երկնաքարից

Հայտնի է դարձել, որ Եգիպտոսում հայտնաբերված երկաթե ուլունքները պատրաստված են երկնաքարից

PanARMENIAN.Net - Աշխարհի հնագույն երկաթե ուլունքները, որոնք նախորդ դարում հայտնաբերվել էին Եգիպտոսում, պատրաստված են եկնաքարից: Նման եզրակացության են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները, որոնց հետազոտությունների համաձայն ուլունքների տարիքը հասնում է 5 հազար տարվա: Ըստ գիտնականների, այդ զարդերը պատրաստվել են 2 հազար տարի առաջ այն բանից, երբ մարդիկ սովորել են երկաթ արդյունահանել:

Սկանավորումը նեյտրոնների հոսքով ու Ռենտգենի ճառագայթներով ցույց է տվել, որ ուլունքները պարունակում են կոբալտի, ֆոսֆորի ու գերմանիումի բարձր խտությունները, ինչը բնորոշ է երկնաքարային նյութերին, գրում է «Ռուսական թերթը»: Երկնաքարային ուլունքները հայտնաբերվել են 1911 թվականին Գիզայից ոչ հեռու:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---