Ֆասիհ Բադերհան. Եգիպտոսում շտկվեց հեղափոխության ընթացքը

Ֆասիհ Բադերհան. Եգիպտոսում շտկվեց հեղափոխության ընթացքը

PanARMENIAN.Net - «Եգիպտոսում շտկվեց հեղափոխության ընթացքը, իսլամիստները չկարողացան կառավարել երկիրը, նրանք ունակ էլ չէին լուծելու այդ խնդիրը, եթե չասենք, որ նրանք չէին եկել իշխանության իրավիճակը կայունացնելու կամ զարգացնելու համար՝ դա չէր նրանց նպատակը»,-ասել է PanARMENIAN.Net ին ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի աշխատակից Ֆասիհ Բադերհանը: Ըստ նրա, իսլամիստները (ոչ թե մահմեդակնները, իսլամը մեծ կրոն է և մեծ քաղաքակրթություն, դա պետք է նշել) ունակ չեն զարգանալու, նրանք Արևելքի արխաիզացիայի գործիք են «երրորդ համաշխարհային վերակառուցման» շրջանակներում, որ վարում է Արևմուտքը տարածաշրջանում, ուստի նրանցից պետք չէ առաջընթաց ակնկալել, նրանք համաշխարհային կապիտալի անկման լուրջ բաղադրիչ են»,-ասել է արևելագետը: «Զինվորականները վճռական են տրամադրված և, կախված Արևմուտքի դիրքորոշման փոփոխությունից, մեծ բախում կլինի կամ չի լինի հանրության աշխարհիկ ու կրոնական հատվածների միջև և ոչ միայն Եգիպտոսում, կարծում եմ, որ հանրության աշխարհիկ հատվածը գիտակցել է համաշխարհային խաղն, ուստի չի էլ հաղթի»,-ասել է Բադերհանը:

Ինչ վերաբերում է Սիրիային, ապա արևելագետը միանգամայն համամիտ է ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի գնահատականին այն մասին, որ դա հերթական կեղտոտ ռազմատեղեկատվական խաղն է մի քանի խնդիրների լուծման համար՝ «Ժնև 2» տապալումն ու Սիրիայի տարածքում քիմիական հարձակումների հետաքննումը: «Ես ռեժիմի կողմնակից չեմ, սակայն նրա համար դա ինքնասպանություն կլիներ»,-ասել է Բադերհանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---