Վաշինգտոնը մեղադրում է Ասադին քիմիական զենք կիրառելու մեջ

Վաշինգտոնը մեղադրում է Ասադին քիմիական զենք կիրառելու մեջ

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը մեղադրում է Ասադին քիմիական զենք կիրառելու մեջ՝ պնդելով, որ նա քիմիական զենք է օգտագործել սեփական ժողովրդի դեմ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դատապարտել է Բաշար Ասադի ռեժիմը՝ նշելով, որ թունավոր նյութերի կիրառման ապացույցներն «համոզիչ են ու անհերքելի»:

«Քաղաքացիական բնակչության զանգվածային կոտորածը, կանանց և երեխաների սպանությունը քիմիական զենքի միջոցով բարոյապես անթույլատրելի է: Դա չի կարելի արդարացնել»,-ասել է Քերին՝ հավելելով, որ նախագահ Օբաման մտածում է, թե ինչ պատասխան միջոցներ կարող է կիրառել:

Սիրիայի նախագահը արևմտյան քաղաքական գործիչների հայտարարություններն անվանել է «բռնություն սթափ մտածողության հանդեպ»: Մոսկվան թերահավատորեն է մոտենում այդ մեղադրանքներին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Սիրիայի ահաբեկման ակցիան հիշեցնում է նախապատերազմյան իրավիճակն Իրաքում ու Լիբիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---