Ռեվազ Գաչեչիլաձե. Վրաստանի իշխանությունները հակահայկական քաղաքականություն չեն վարում

PanARMENIAN.Net - Ծալկայի իրադարձությունները պետք է գնահատել որպես չարամիտ խուլիգանություն: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեվազ Գաչեչիլաձեն: Նրա խոսքերով, 23-ամյա Գեւորգ Գեւորգյանի սպանությունը զուտ կենցաղային հիմք է ունեցել: «Ես չեմ կարծում, որ Վրաստանի պետական նախարար Գեորգի Խայնդրավան իրավացի էր` այդ սպանությունը քրեական հաշվեհարդար անվանելով: Ուղղակի երիտասարդները խմել են, կռվի են բռնվել եւ արդյունքում ողբերգություն է տեղի ունեցել: Մեղավորներն արդեն ձերբակալվել են եւ կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ, Գաչեչիլաձեն նշել է, որ Վրաստանում տարեկան կատարվում է 150-200 սպանություն եւ գրեթե բոլորն ունեն սոցիալ-տնտեսական դրդապատճառներ: «Հայաստանում սպանությունները շատ ավելի քիչ են: Դա հասկանալի է, քանի որ ձեր երկիրը մոնոէթնիկ է: Վրաստանում բնակվում են բազմաթիվ ազգությունների ներկայացուցիչներ եւ բախումները նրանց միջեւ անխուսափելի են: Ծալկայում հայերից բացի բնակվում են նաեւ սվաններ, աջարներ, վրացիներ, թուրքեր: Ներկայումս Ծալկայի բնակչությունը շուրջ 1800 հոգի է, որոնք դուրս են սոցիալական վերահսկողությունից: Նման տարածաշրջանում բախումները միշտ հնարավոր են: Լարվածությունը Ջավախքում ես չէի բնութագրի քաղաքական դրդապատճառներով: Այստեղ առաջին հերթին իր դերակատարությունն ունի սոցիալ-տնտեսական գործոնը: Եվ ավելին, վրացական իշխանությունները չեն վարում Ջավախքից հայ բնակչությանը դուրս մղելու նպատակաուղղված էթնիկ քաղաքականություն»,-ընդգծել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանը:



Ռեվազ Գաչեչիլաձեն նշել է նաեւ, որ Վրաստանի մյուս ազգային փոքրամասնությունների, ասենք ադրբեջանցիների, սոցիալ-տնտեսական դրությունն ավելի վատ է, քան Ջավախքում: «Մենք չենք կարող միանգամից լուծել բոլոր խնդիրները եւ մենք չենք կարող զբաղվել միայն Ջավախքի խնդրով, մի կող թողնելով մյուս շրջանները»,-նշել է Գաչեչիլաձեն: Հիշեցնենք, որ «Շանթ« հեռուստաալիքի ուղիղ եթերում Վրաստանի միգրացիայի հարցերով պետական նախարար Գեորգի Խայնդրավան ասաց, որ «Ծալկայում կատարված սպանությունը քրեական հաշվեհարդար է, որը չի անդրադառնա հայ-վրացական հարաբերությունների վրա»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---