Երեւանում տեղի է ունեցել ազգային անվտանգության ռազմավարության նախագծի աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը21 մարտի 2006 - 20:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստերի նախկին դահլիճում տեղի ունեցավ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նախագահությամբ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի ազգային անվտանգության մի շարք առաջարկներ: Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, միջգերատեսչական հանձնաժողովում ստացված շուրջ 250 առաջարկություններից քննարկվեցին Ժամանակացույցով երկրորդ նիստի օրակարգում ընդգրկված «ՀՀ ազգային անվտանգության շահերը: Հայաստանը միջազգային հանրության մեջ: ՀՀ ազգային անվտանգության հիմնադրույթները» բաժիններին վերաբերող առաջարկությունները: Մտքերի փոխանակման արդյունքում կատարված լրամշակումներին, ընդհանուր առմամբ, հավանություն տրվեց - հանձնաժողովի քարտուղարությանը հանձնարարվեց իրականացնել դրանց խմբագրումը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |