ՀՀ սահմանների վերահսկողությանը ժամկետային զինծառայողների մասնակցությունը մինիմումի է հասցվում

PanARMENIAN.Net - Երեւանյան «Զվարթնոց» օդանավակայանի ռուս սահմանապահները շուտով մասամբ կփոխարինվեն հայ զինծառայողներով: Այդ մասին լրագրողներին հյատարարել է Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արմեն Աբրահամյանը: Նրա խոսքերով, զինծառայողների մասնակցությունը սահմանների վերահսկողությանը հասցվում է մինիմումի. ժամկետային զինծառայողներին փոխարինում են պայմանագրայինները, ինչպես նաեւ այդ նպատակներով օգտագործում են ժամանակակից տեխնիկա: «Ռուս զինծառայողների փոխարինումը կկատարվի նոր ուսումնական կենտրոնում հայ սահմանապահների վերապատրաստությունից հետո, 1-2 ամսից»,- նշել է Ա. Աբրահամյանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---