Վ. Բալայան. Այնպիսի հակամարտությունները, ինչպիսին ղարաբաղյանն է, կարող են կարգավորում ստանալ միայն երկար ժամանակից հետո

PanARMENIAN.Net - Ոչ 2006 թվականը ոչ էլ առաջիկա տարիները չեն կարող բեկումնային լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցի ժամանակ հայատարարել է 1992-1995 թթ. ԼՂՀ Բարձրագույն խորհրդի պաշտպանության եւ անվտագության մշտական հանձնաժողովի նախագահ, «Ավանդույթ» հասարական կազմակերպության նախագահ Վալերի Բալայանը: Նրա կարծիքով, անհանրին է կանխորոշել` քանի տարի է դրա համար հարկավոր: Կիպրոսի հարցումը բեկումը միայն հիմա է նախատեսվում` 30 տարի ժամկետից հետո: «Հիշեք քանի տարի էր շարուանկվում հակամարտությունը հնդկաչինական թերակղզում, իսկ չլուծված հարցեր մնացել են մինչ օրս: Եվ ընդհանրապես 20-րդ դարի յուրաքանչյուր հակամրտություն»,- ասել է նա:



Բալայանի կարծիքով, այդ ժամկետը կրճատելու համար պետք է աշխուժացնել բանակցային գործընթացը, ընդլայնել բանակցությունների ձեւաչափը, ներգրավել հանրությանը, բարելավել վստահության մակարդակր: «Հենց այնպես հակամարտությունը չի կարգավորվի, ցանկություն է պետք դրա համար: Դա շատ ծանր եւ հաճախ անշնորհակալ աշխատանք է եւ շատ պրոֆոսիոնալ մոտեցում է պահանջում»,- ընդգծեց նա:



Ինճ վերաբերվում է ԼՂՀ-ում երկրորդ հանրաքվեն անցկացնելուն, Բալայա`նը գտնում է, որ մեկնաբանությունը այդ հարցումը ավելորդ են: «Իր ժամանակին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները հրաժարվեցին մասնակցել դրան, եւ ես չեմ տեսնում ինչը պետք է փոխի նրանց կարծիքը այսօր կամ Ճգնաժամային խմբի կողմից հորինված ժամկետից հետո»,- ասել է «Ավանդույթ» կազմակերպության նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---