Եգիպտոսում նորից անհանգիստ է՝ ոստիկանությունը ցրել է ցուցարարներին արցունքաբեր գազով13 սեպտեմբերի 2013 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Եգիպտացի ոստիկաններն այսօր արցունքաբեր գազ են կիրառել Էլ Կահիրեից դեպի հյուսիս գտնվող Մահալլա քաղաքում: Ուրբաթօրյա աղոթքից հետո այնտեղ բախումներ են տեղի ունեցել «Մահմեդական եղբայրների» ու կառավարամետ կուսակցությունների ակտիվիստների միջև, հայտնում է «Նայլ-TV»-ն: Մեծ Կահիրեում Գիզայում և Մադինաթ Նասրում իսլամիստների հանրահավաքներ են սկսվել: Անվտանգության ուժերը առավոտից արգելափակել են մայրաքաղաքի հիմնական հրապարակները՝ Թահրիրը, Ռամզեսը և Ռաբբա-էլ Ադաուիան: Ուրբաթ օրը Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը երկարացրեց պարետային ժամի գործողությունը ևս երկու ամսով: Ի պատասխան ազատության մեջ մնացող «Մահմեդական եղբայրների» ղեկավարության անդամ Իսամ ալ Արյանը կոչ է արել նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցներին քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստատեսության եթերով «ամենուր փողոցային ելույթներ սկսել ու իշխանություններին անհնազանդության ակցիաներ անցկացնել»: Ըստ «Ալ Ահրամ» թերթի, իսլամիստական դաշինքը հրահանգ է տարածել իր կողմնակիցների միջև ցուցարարների ամբոխներ ուղարկել Կահիրեի Ռաբահ ալ Ադաուիյա և Նահդա հրապարակներ, որտեղ մեկ ամիս առաջ զինվորներն ու ոստիկանները վերացրեցին Մուրսիի կողմնակիցների ճամբարը: Նախօրեին Եգիպտոսի իշխանությունները երկու ամսով երկարացրել էին արտակարգ իրավիճակի ռեժիմը երկրում, որը գործում էր օգոստոսի կեսից: «Նախագահ Ադլի Մանսուրը որոշել է երկարացնել արտակարգ իրավիճակը ևս երկու ամսով»,- ասվում է Եգիպտոսի ժամանակավոր նախագահի պաշտոնական հայտարարությունում: Օգոստոսի 14-ից երկրում մեկ ամսով արտակարգ վիճակ էր հայտարավել, իսկ 11 գավառներում՝ պարետային ժամ սահմանվել: Իշխանությունների այդ որոշումը կայացվել էր նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և իրավապահների բախումներից հետո: Հուլիսի 3-ին Եգիպտոսի բանակը ժողովրդական դժգոհության ալիքի վրա պաշտոնից հեռացրեց Մուհամմեդ Մուրսիին և երկրում անցումային շրջան հայտարարեց: Նախագահը ձերբակալվեց: Դրան հաջորդած իսլամիստների արյունահեղ բողոքները Եգիպտոսում հերթական ճգնաժամի պատճառ դարձան: Սեպտեմբերի սկզբին տեղեկություններ էին հայտնվել, որ Եգիպտոսի կառավարությունը «Մահմեդական եղբայրներ» շարժումը լուծարելու մասին որոշում է կայացրել, բայց ավելի ուշ այն չէր չհաստատվել: Շարժման անդամների ձերբակալությունները սկսվել էին նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկումից հետո, ռազմական հեղաշրջման հետևանքով: Ինքը՝ Մուրսին, ինչպես հետագայում նաև «Մահմեդական եղբայրների» առաջնորդները, հայտնվել էին Կահիրեի բանտում: Մուրսին մեղադրվում է ՀԱՄԱՍ շարժման հետ համագործակցության և 2011թ. բանտից նրանց փախուստին աջակցելու մեջ: Մեղադրանքները կապված են Կահիրեի նախագահական պալատի մոտ տեղի ունեցած բախումների հետ անցյալ տարվա դեկտեմբերին, երբ 7 մարդ զոհվեց: Նույն մեղադրանքով դատարանի առջև կկանգնեն «Մահմեդական եղբայրների» ևս 14 անդամեր: Դատական նիստի օրը հայտնի կդառնա ավելի ուշ: Մինչ այդ տապալված նախագահին մեղադրում էին «կալանավորների, սպաների ու զինվորների կանխամտածված սպանության մեջ»: Այդ մեղադրանքները վերաբերում են 2011թ. Կահիրեում բանտի վրա հարձակմանը, որի ժամանակ ազատ էին արձակվել Մուրսին ու «Մահմեդական եղբայրների» մյուս առաջնորդները: Մուրսին նաև մեղադրվում է բանտից ապստամբության ընթացքը ծրագրելու համար, երբ տապալվել էր Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ դավադրության կազմակերպման մեջ: Օգոստոսի վերջում Եգիպտոսում ձերբակալվել էին «Մահմեդական եղբայրների» առաջնորդներ Մոհամմեդ Բադիան ու Մոհամմեդ Բելտագին: Photo: weekend.ria.ru Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը ԲՏԱ նախարարն ու Նուբար Աֆեյանը խոսել են ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի մասին Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը Զարգացման ֆրանսիական գործակալությունը մտադիր է ընդլայնել ՀՀ հետ գործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները Քննարկվել են Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր |