Վաշինգտոնուոմ ԱՄՆ ՌԾՈւ ռազմակայանում 13 մարդ է սպանվել

Վաշինգտոնուոմ ԱՄՆ ՌԾՈւ ռազմակայանում 13 մարդ է սպանվել

PanARMENIAN.Net - 13 մարդ Վաշինգտոնուոմ ԱՄՆ ՌԾՈւ ռազմակայանում բացված կրակի զոհ է դարձել, ևս 14-ը վիրավորվել են: Հարձակման երեք կասկածյալներից մեկը սպանվել է, երկրորդը՝ «չեզոքացվել»:

Հրաձգային զենքից կրակ է բացվել երկուշաբթի առավոտյան՝ Navy Yard ռազմակայանում, որը գտնվում է Անաքոսթիա գետի ակունքներում: Կրակը բացվել է մշտական հսկողության տակ գտնվող շենքում:

Սպանդի ենթադրյալ մեղավորը 34-ամյա Ահարոն Ալեքսիսն է, նախկինում նա ծառայել է ԱՄՆ ՌԾՈւ շարքերում և անցաթուղթ ուներ, ուստի կարող էր մուտք գործել այդ և մյուս ռազմական օբյեկտներ: Նա աշխատում էր ՏՏ ոլորտի ընկերությունում: Navy Yard-ում տեղակայված ՌԾՈւ ծառայությունները վարչական գործառույթներ ունեն: Այնտեղ է գտնվում նաև ԱՄՆ ՌԾՈւ շտաբի պետի կենտրոնակայանն ու թանգարանը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սուգ է հայտարարել, հայտնում է euronews-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---