BlackBerry-ն մտադիր է 2013 թվականին շուրջ 40 տոկոսով կրճատել աշխատակազմը

BlackBerry-ն մտադիր է 2013 թվականին շուրջ 40 տոկոսով կրճատել աշխատակազմը

PanARMENIAN.Net - Կանադական BlackBerry ընկերությունը, որը համանուն սմարթֆոնների արտադրողն է, ավելի վաղ հայտնի էր որպես Research In Motion, նախատեսում է մոտ 40 տոկոսով կրճատել աշխատակազմը: Այսինքն նախատեսվում է մինչև տարվերեջ աշխատանքից ազատել մի քանի հազար աշխատակցի, գրում է The Wall Street Journal-ը՝ իրազեկ աղբյուրների վրա հղումով: 2013 թ. մարտի 31-ին ընկերության աշխատակազմը հասնում էր 12,7 հազարի: Երկու տարի առաջ նրանց քանակը 17 հազար էր, բայց այն ժամանակ BlackBerry-ին վերահսկում էր ԱՄՆ սմարթֆոնների շուկայի 14 տոկոսը, իսկ այժմ նրա բաժինը կրճատվել է՝ կազմելով ընդամենը 3 տոկոս:

Կրճատումները կկատարվեն բոլո բաժիններում, և հավանաբար, մի քանի փուլով, հայտնում է Reuters-ը: BlackBerry ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանություններից: «Մենք չենք պատրաստավում մեկնաբանել շշուկներն ու շահարկումները: Մենք գտնվում ենք մեր վերափոխման ծրագրի երկրորդ փուլում: Կազմակերպչկան փոփոխությունները կշարունակվեն այնքան, մինչև որ մենք կհամոզվենք, որ անհրաժեշտ պաշտոններում կա մարդկանց անհրաժեշտ քանակ»,-հայտարարել է ընկերության մամլո քարտուղար Ադամ Էմերին:

Լավագույն տարիներին ընկերությունը զբաղեցնում էր սմարթֆոնների սեգմենտի 37 տոկոսը, սակայն Apple-ի և Samsung-ի նոր արտադրանքի հայտնվելուն հետ 2013 թ. հունվարին այն կրճատվեց՝ հասնելով 5,9 տոկոսի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նախօրեին ընկերությունը ներկայացրեց նոր Z30 սմարթֆոնը, որի օգնությամբ հուսով է եթե ոչ ավելացնել, ապա գոնե կասեցնել իր մասնաբաժնի անկումը սմարթֆոնների շուկայում, գրում է Digit.ru-ն՝ BlackBerry-ի հաղորդագրության վրա հղումով: Տնօրենների խորհուրդը դեռ օգոստոսին հատուկ կոմիտե էր ձևավորվել, ուսումնասիրելու համար BlackBerry-ի ռազմավարական այլընտրանքը ցածր վաճառքների ու շուկայական մասնաբաժնի նվազման ֆոնին:

Z30 սմարթֆոնը Մեծ Բրիտանիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների շուկա դուրս կգա հաջորդ շաբաթ, իսկ մյուս շուկաներում կհայտնվի տոնական սեզոնին: Սմարթֆոնի գինը դեռ չի բացահայտվում: BlackBerry 10.2 պլատֆորմի տարբերակը հասանելի կդառնա արտադրողի մյուս սարքերի՝ Z10, Q10 և Q5 համար հոկտեմբերի կեսից:

IDC ընկերության կանխատեսմամբ, BlackBerry OS բաժինը սմարթֆոնների համաշխարհային շուկայում մինչև 2017 թվականը կկրճատվի 2,7% մինչև 1,7%: Այդ նույն շրջանում նրա գլխավոր մրցակիցը՝ Windows Phone-ը կավելացնի իր մասնաբաժինը 3,9 % մինչև 10,2 %:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---