Google-ը գործարկել է աշխարհի սահմանադրությունների արխիվը

Google-ը գործարկել է աշխարհի սահմանադրությունների արխիվը

PanARMENIAN.Net - Ինտերնետ որոնման Google համակարգը էլեկտրոնային արխիվ է բացել, որտեղ ներկայացված են տարբեր երկրների սահմանադրություններ: Ըստ ընկերության, այդ նախաձեռնությունը կոչված է օգնելու պետություններին կազմել իրենց սահմանադրությունների տեքստը:

Արխիվը կարելի է ուսումնասիրել որոնման լծակների միջոցով, որոնք կգտնեն և կհամեմատեն տարբեր երկրների հիմնական օրենքների առանձին դրույթները: Այդ արխիվը հատկապես օգտակար կլինի այն երկրների համար, որոնք վերջերս են քաղաքական ճգնաժամ ապրել կամ ռազմական հեղաշրջում:

Այդպես Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկին, որը ներկա էր արխիվի պաշտոնական բացմանը Նյու Յորքում, ասել է, որ այդ ռեսուրսը շատ օգտակար կլինի իր երկրի համար: Քաղաքական ուժերը Թունիսում չեն կարող պայմանավորվել նոր սահմանադրության նախագծի մասին, որի անհրաժեշտությունն առաջացավ 2011 թվականի հեղափոխությունից հետո, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Google-ի արխիվում ներկայացված է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

Սահմանադրությունը պետության ու հասարակության հիմնական օրենքն է, ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ընդունվել է 1995 թ-ի հուլիսի 5-ին՝ հանրաքվեի միջոցով, իսկ 2005 թ-ի նոյեմբերի 27-ի հանրաքվեով բարեփոխվել է: Սահմանադրությունը սահմանում է պետության ղեկավարի գործառույթները, հիմնական (օրենսդիր, գործադիր, դատական) մարմինների ստեղծման եղանակը, նրանց փոխհարաբերությունները, լիազորությունների շրջանակը, անհատի իրավունքներն ու պարտականությունները, ընտրական համակարգի սկզբունքները և այլն, ինչպես նաև սահմանադրության փոփոխման ու հաստատման կարգը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---